Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել Մադրիդի «Ռեալ»-ի անդամների շրջանում` թիմի ապագա գլխավոր մարզչի վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Հարցման արդյունքում պարզվել է, որ «արքայական ակումբ»-ի անդամները նախընտրում են Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ով հեռանալու է զբաղեցրած պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նրա օգտին է քվեարկել հարցվողների 21%-ը: Երկրորդ տեղում է Ռաֆայել Բենիտեսը, ով ստացել է ձայների 18.6%-ը: «Արքայական ակումբ»-ի նախկին կիսապաշտպան Միգել Միչելի օգտին քվեարկել են ակումբի անդամների 15.2%-ը:
Հավելենք` ՖԻՖԱ-ի գործակալ Էրնեստո Բրոնցետին հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ը 99%-ով գլխավորելու է Ռաֆայել Բենիտեսը: