Իսրայելցի գիտնականներն ստեղծել են էլեկտրոնային դեղահաբ, որը ուղեղին ստիպում է կարծել, թե ստամոքսը լիքն է՝ նույնիսկ այն ժամանակ, երբ այն դատարկ է։ Այս մասին գրում է Mijane-ը:
Ըստ ինժեներների՝ դեղահաբը կարող է փոխարինել ստամոքսի փոքրացման վիրահատական միջամտությանը. բավական է այն միայն կուլ տալ: Օրգանիզմում հայտնվելով՝ դրա պատիճից ստամոքս է արտազատվում միկրոսկոպիկ ցանցը, որը թույլ չի տալիս դևայսին լքել տվյալ տարածության սահմանները:
Դեղահաբի հետ «փոխգործակցելու» համար արտաքինից մաշկի վրա դրվում է հզոր մագնիսական սպեղանի, որպեսզի դեղահաբը կանգնի թափառող նյարդի անցման տեղում: Վերջինն էլ ազդանշան է հաղորդում ուղեղի այն հատված, որը պատասխանատու է ախորժակի կարգավորման համար: