Ինչպես արդեն հայտնել ենք, Գերմանիայի առաջնության վերջին տուրում կայացած Բրեմենի «Վերդեր»-ի դեմ հանդիպմանը Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ: Այն ընդգրկվել է Բունդեսլիգայի 34-րդ տուրի լավագույն գոլերի թվում:
Այսպիսով, Bild-ը և Ruhr Nachrichten-ը ամենաբարձր գնահատականն են շնորհել Հենրիխին:
«Մխիթարյանը հիանալի խաղաց ամբողջ հանդիպման ընթացքում: Նա գոլային պահ ունեցավ արդեն 2-րդ րոպեին: Կիսապաշտպանը հսկայական աշխատանք կատարեց խաղի ընթացքում և, ի վերջո, գոլի հեղինակ դարձավ»,- գրել է Ruhr Nachrichten-ը: