Լոնդոնի Ազգային պատկերասրահի աշխատակիցները այսօր սկսում են գործադուլ անել, որը կտևի մինչև հունիսի 4-ը: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով հասարակական և կոմերցիոն բաժնի աշխատակիցների արհմիությանը:
Սկսվող գործադուլը փետրվարից անցկացվող բողոքի ակցիայի միայն մի մասն է: Մայիսի 30-ին պատկերասրահի աշխատակիցները պիկետ կանեն Թրաֆալգարյան հրապարակում, որտեղ գտնվում է Ազգային պատկերասրահը:
Բողոքների պատճառ է դարձել հաճախորդներին սպասարկելու ծառայությունների մի մասը մասնավոր ընկերությանը փոխանցելու ղեկավարության ծրագիրը: