Հնդկաստանում անոմալ շոգերի հետևանքով մեկ շաբաթում մահացել է առնվազն 800 մարդ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
Առավել լուրջ հետևանքներ են գրանցվել Տելանգանա և Անդհրա-Պրադեշ հարավային նահանգներում, որտեղ ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի։ Այնտեղ մահացել է 750 մարդ։ Շոգը ավելի քան 50 մարդու կյանք է խլել Ռաջաստան, Արևմտյան Բենգալիա և Օդիշա նահանգներում։
Անդհրա-Օրադեշ նահանգի կառավարությունը հայտարարել է օգնության շարժական կետերի բացման մասին, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ստանալ ջուր և կաթ։
Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտում հայտնել են, որ երկուշաբթին դարձել է այս սեզոնի ամենաշոգ օրը նաև մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ սնդիկի սյունը հասել է 46.4 աստիճանի նշագծին։