Իրաքի փոխվարչապետ Սալեհ Ալ-Մուտլակը քննադատել է ԱՄՆ-ի կողմից մարզական նախապատրաստություն անցած զինվորականների գործողությունները, ովքեր չեն կարողացել Էր-Ռամադի քաղաքը պաշտպանել ԴԱԻՇ-ի գրոհայիններից։ Այս մասին նա հայտնել է CNN-ի եթերում։
Նրա խոսքով՝ քաղաքը պաշտպանելու ցանկության բացակայությունը զարմացրել է բոլորին։ «Պարզ չէ, թե ինչու ստորաբաժանումը, որը տարիներ շարունակ մարզվել է ամերիկացիների կողմից և պետք է լիներ լավագույն բանակային ստորաբաժանումներից մեկը, այդպես հանձնել է Էր-Ռամադին»,- հայտարարել է Իրաքի փոխվարչապետը։
«Դա այն բանակը չէ, որը մենք ցանկանում ենք կամ ակնկալում ենք տեսնել»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԴԱԻՇ-ին հաջողվել է քաղաքը զավթել, քանի որ իրաքցի զիվորականների մոտ բացակայում է կռվելու ցանկությունը։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ իրաքյան զորքերը թվաքանակով զգալիորեն գերազանցել են հակառակորդի ուժին։ ԱՄՆ-ը կարող է մարզել, զինել, սակայն մարտնչելու ցանկություն ներշնչել Վաշինգտոնն ի զորու չէ՝ նշել է Քարթերը։