ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ առողջարանային քաղաքում ջրային պտտահողմը օդ է բարձրացրել բատուտը՝ երեխաների հետ միասին: Այս մասին հաղորդում է Assoaciated Press-ը:
Փչովի բատուտը թռել է, անցել կայանատեղիով և ընկել ճանապարհին:
Միջադեպի արդյունքում երեք երեխա հոսպիտալացվել է, նրանց վիճակի մասին ստույգ տեղեկություն չկա: