Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցել է սիրիական ընդդիմության բանակցությունների առաջին օրը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնել է «Ազգային շարժում՝ հանուն փոփոխությունների» շարժման ներկայացուցիչ Ալ-Բունի Մուհամեդ Բասամը՝ բանակցությունների սկիզբը հուսադրող է:
«Սկիզբը վատ չէ: Տվյալ պահին շատ հուսադրող է, սակայն սպասենք ավարտին, երբ արդեն տեսանելի կլինեն արդյունքները: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա այսօր, որպես այդպիսին, ուժեղ տարաձայնություններ չեն եղել, բայց եղել են պահեր, երբ բախվել են տարբեր տեսակետներ: Օրինակ՝ ահաբեկչության բնութագրման հետ կապված՝ ինչպիսին է այն, ով է ահաբեկիչը»,- ասել է նա: