Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգում զինված հարձակում է կատարվել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նախընտրական քարոզչության նպատակով կիրառվող ավտոբուսի վրա։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ անհայտ անձինք կրակ են բացել ավտոբուսի վրա, որից հետո թաքնվել դեպքի վայրից։
Զինված հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Սկսվել է հետաքննություն՝ կապված տեղի ունեցածի հետ։
Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 20 կուսակցություններ։