ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող մեքսիկական Սյուդադ-Ակունյա քաղաքին հասցված տոռնադոյի հարվածի հետևանքով մահացել է առնվազն 13 մարդ, ավելի քան 200-ն էլ վիրավորվել են։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Օդերևութաբանական ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում ամենաուժգին տոռնադոն քաղաքին հարվածել է վաղ առավոտյան։ Տոռնադոն ընդամենը 6 վայրկյան է տևել, սակայն արդյունքում մոտ 400 տուն է վնասվել։ Շրջվել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ։
Զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարները շարունակում են փլատակների տակ մարդկանց որոնումները։
Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն, տեղի դպրոցները դադարեցրել են պարապմունքները։ Նախագահը մտադրություն է հայտնել այցելելու քաղաք։
Տոռնադոն առաջացել էր այն նույն ցիկլոնից, որն ուժգին հեղեղումներ էր առաջացրել Տեխասում։ Նահանգապետը 24 շրջաններ հայտարարել է աղետի գոտի։ Կա 1 զոհ, ևս 12 մարդ համարվում է անհետ կորած։