Վերլուծաբանները բրիտանական ֆունտի մեծ աճ են կանխատեսում: Իսկ դրա համար նախադրյալներ կան, գրում է Bloomberg-ը:
Անցյալ շաբաթ ֆունտը եվրոյի համեմատ 4 ամսում 2.2 տոկոսի աճ ցուցաբերեց: Նշվում է, որ ըստ փորձագետների ֆունտի կուրսը մեկ եվրոյի դիմաց կհասնի 70 պենսի:
Այն բանից հետո, երբ Անգլիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին և ոչ մի անակնկալ չգրանցվեց, շատերի ուշադրությունը սևեռվեց Անգլիայի բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացման վրա:
Լոնդոնում BNP Paribas-ի արժույթային մասնագետ Սթիվեն Սայվելն ասել է, որ բանկը հաճախորդներին խորհուրդ է տալիս ֆունտի աճին ուղղված դիրքեր գրավել: