Թուրքիան և ԱՄՆ-ը սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ պայքարող սիրիացի ապստամբներին օդից պաշտպանելու վերաբերյալ: Այս մասին գրում է Associated Press-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավաև Մևլյութ Չավուշօղլուին:
Գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը դեռևս փետրվարին պայմանավորվել են մարզել ու զինել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներին` ԴԱԻՇ-ին դիմակայելու համար: Դրա համար ԱՄՆ-ը կես միլիոն դոլար է հատկացրել:
«Նրանց պետք է օդից աջակցել: Պատկերացրեք` ինչ կլինի, եթե նրանց ապահովվի նման պաշտպանություն կամ աջակցություն»,- հայտարարել է Չավուշօղլուն: