Իտալիայի Սկանդիանո քաղաքում դպրոցի 3 նախկին աշակերտների ձերբակալել են դպրոցը հրկիզելու փորձի համար: Նրանք ցանկացել են պատասխանատվությունը գցել ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպության վրա: Այս մասին գրում է The Local-ը:
Մեկ անչափահաս և 20 ու 18 տարեկան երկու երիտասարդներ ձերբակալվել են, երբ փախել են դպրոցի շենքից: Ենթադրաբար, նրանք հասցրել են դպրոցի պատուհանները կոտրել աղյուսներով և բենզին լցրել երկու դասարանում, մինչև ազդանշանային համակարգի գործելը: Իսկ գրատախտակին գրված էր. «ԴԱԻՇ-ը նորից կանցնի մեր միջով»:
Նշվում է, որ երիտասարդներն իրենց արարքը բացատրել են ուսուցիչներից խիստ լինելու համար վրեժ լուծելու ցանկությամբ: