Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կշարունակի աշխատել թիմում, չնայած ակումբի վատ ելույթներին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Կարմիրներ»-ի ղեկավարությունը որոշել է ևս մեկ հնարավորություն տալ Ռոջերսին:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2014/15 մրցաշրջանում «Լիվերպուլ»-ը զբաղեցրեց առաջնության աղյուսակի 6-րդ հորիզոնականը, վերջին տուրում պարտվելով 1:6 հաշվով: