Վրաստանի խորհրդարանի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորներ Գեորգի Խաչիձեն, Պավլե Կուբլաիշվիլին, Գեորգի Մելաձեն և Զուրաբ Ջապարիձեն դուրս են եկել դրանից, գրում է Vzglyad-ը:
Խորհրդարանական փոքրամասնությունում վերոնշյալ կուսակցության անդամները 50-ն էին, այժմ մնացին 46-ը:
Սաակաշվիլիի կուսակցությունը լքած բոլոր 4 պատգամավորները կարևոր պաշտոններ են զբաղեցրել: Կուբլաշվիլին, Խաչիձեն և Մելաձեն համապատասխանաբար եղել են իրավական, սպորտի և բնապահպանության հարցերով խորհրդարանական կոմիտեների փոխնախագահները: Նրանք լքում են այդ պաշտոնները` խոստանալով շարունակել պայքարը «Վրացական երազանք»-ի հետ:
Կուսակցությունը լքելու պատճառները կհայտնեն մայիսի 27-ին: