Thursday, 25 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Հայտարարվեց Հայաստանի պարտությունը

Շուրջ մեկ շաբաթ առաջ պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը իր հարցազրույցում ակնարկեց հայ-ադրբեջանական պատերազմի նոր փուլի մասին, որը պետք է տեղի ունենա Բաքվի Եվրոպական խաղերից հետո՝ հուլիս-օգոստոսին: Բերվեցին հիմնավորումներ առ այն, որ այժմ տեղի ունեցողը արդեն իսկ պատերազմ է, դանդաղ պատերազմ, որ կողմերը բավականաչափ սպառազինված են, որ, ցավոք, քաղաքական միջնորդությունները չեն կարողանում խնդրին լուծում տալ և այլն: Առավել հետաքրքիրն այն դրույթն էր, որ Ադրբեջանի ներկա սպառազինությունների պայմաններում գործող անվտանգության գոտին մեզ այլևս չի բավարարում:

Ասվածից միարժեքորեն հետևում է, որ մեր զինված ուժերը նպատակ ունեն նոր տարածքային նվաճումների, այսինքն՝ պատերազմն իսկապես անխուսափելի է: Բնական է, որ հայտարարելով պատերազմ սկսելու մտադրության մասին՝ Հայաստանը ենթադրում է հաղթել այդ պատերազմում: Սակայն մեծագույն խնդիրն այն է, որ Հայաստանի համար հաղթանակ չի կարող լինել:

Եթե ենթադրենք, որ մեր բանակը տարածքներ է նվաճելու այդ պատերազմում, միևնույն է՝ տարածքային որևէ նվաճում չի կարող հաղթանակ համարվել, քանի որ այն որևէ ռազմական կամ քաղաքական խնդիր չի լուծում Հայաստանի համար: Գրավյալ տարածքներն անգամ մենք չենք կարողանում բնակեցնել, այսինքն՝ նոր «կենսական տարածքներ» ունենալու նպատակով չէ, որ մենք տարածքներ պետք է գրավենք:

Տարածքների նվաճումը չի կարող վերաբերվել նաև Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքները քանդելուն, քանի որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով հոսում է ավելի շատ «Բրիթրիշ Փեթրոլիումի» և այլ միջազգային ընկերությունների նավթը, քան Ադրբեջանի, և խողովակաշարի հանդեպ գործողությունների դեպքում մենք արդեն գործ կունենանք Մեծ Բրիտանիայի և այլ արևմտյան տերությունների հետ:

Անվտանգության գոտու անբավարարության մասին հայտարարությունն ընդհանրապես ոչ մի քննադատության չդիմացող դեկլարացիա է, քանի որ հայ-ադրբեջանական վերջին՝ առավել արյունալի բախումները հենց հայ-ադրբեջանական սահմանին էին և ոչ թե Արցախի անվտանգության գոտու շուրջ: Մտածել, թե մենք ռազմականորեն և քաղաքականապես ի վիճակի կլինենք 50-100 կմ-անոց «անվտանգության գոտի» ստեղծել Հայաստանի ողջ պարագծով՝ կարծում եմ, գլուխգովանություն ու անհեթեթություն է: Ի վերջո՝ ինչպե՞ս ենք այդ ամենը ձևակերպելու. արդյոք կարելի՞ է խոսել ղազախների ինքնորոշման իրավունքի մասին կամ Թովուզի Ժողովրդական Հանրապետության մասին, կան ռուսական անալոգները, բայց ո՞վ է հավատում նրանց և ո՞վ կհավատա մեզ: Ի դեպ, թերևս բոլորի համար էլ հասկանալի է, որ նոր պատերազմը ոչ թե Ադրբեջանին կստիպի գնալ ղարաբաղյան խնդրի լուծման, այլ կողմերին ավելի կհեռացնի որևէ համաձայնագրից:

Պատերազմը չի կարող ունենալ նաև ներքաղաքական նշանակություն: Ընդդիմությունը գլխովին ջախջախված է, չկա մի ուժ, որից ուշադրությունը շեղելու կամ որի դեմ համախմբման համար իմաստ ունի լայնամասշտաբ պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ: Հասարակությունը գտնվում է խորագույն դեպրեսիայի մեջ. ուզում ես՝ էլեկտրաէներգիայի ու գազի գին բարձրացրու, ուզում ես՝ Սահմանադրություն փոխի՝ ժողովուրդը անհաղորդ է։ Այնպես որ՝ կարիք չկա պատերազմով նրա ուշադրությունը շեղել սոցիալական ու քաղաքական խնդիրներից:

Հայաստանի համար չի կարող լինել այնպիսի ձևակերպված նպատակ, որը հաղթահարելու դեպքում կարող ենք հայտարարել, թե հաղթել ենք: Երբ տարբեր քաղաքական գործիչներ հայտարարում էին, թե ղարաբաղյան խնդրին ռազմական լուծում չի կարող լինել, իշխանությունները անտեսում էին այդ հայտարարությունները Ադրբեջանի ռազմատենչությանը սիմետրիա ապահովելու համար, բայց հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվել ինչ-որ անորոշ ու անհասկանալի ռազմական նպատակներից: Կրկին անհրաժեշտ է շեշտել այն հանգամանքը, որ ոչ թե կասկածում ենք մեր զինված ուժերի մարտունակությանը, այլ չկա «հաղթանակի» տրամաբանական սահմանում, այդ պատճառով էլ հաղթանակ չի կարող լինել:

Եթե պատերազմում հաղթանակ չկա, ապա ի՞նչը կարող է Հայաստանի իշխանություններին ստիպել գնալ Հայաստանի շահերի դեմ, ի՞նչը կարող է մեր իշխանությունների համար ավելի բարձր արժեք ներկայացնել: Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը տալիս է այս հարցին միարժեք պատասխան. միայն Ռուսաստանի շահն է, որ մեր իշխանությունների կողմից համարվում է ավելի գերակա, քան իր քաղաքացիների շահերը:

Որ Ռուսաստանին այժմ անհրաժեշտ է իր «խաղաղապահներին» տեղակայել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում՝ չեն ժխտում ոչ ռուսները, ոչ հայերը, ոչ էլ ադրբեջանցիները: Ռուսաստանը գտնվում է միլիտարիզացիայի բարձրակետում, իսկ Սոչիում Ալիևը վերջապես համաձայնվեց Ռուսաստանի առաջարկներին: Սակայն խաղաղ պայմաններում, Մինսկի խմբով ու այլ բանակցություններով ռուսական խաղաղապահների տեղակայում չի ստացվի: Դրա համար անհրաժեշտ է իրավիճակի կտրուկ փոփոխություն, հարյուրներով-հազարներով զոհեր՝ այնպես, որ Պուտինը «ստիպված լինի», առանց մյուսների հետ խորհրդակցելու, իրավիճակը փրկելու համար շատ արագ զորք մտցնել հակամարտության գոտի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում