Ադրբեջանին ձեռնտու չէ Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը, քանի երկիրը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ չէ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:
«Ասոցացման համաձայնագիրը Ադրբեջանին ձեռնտու չէ նախևառաջ, որովհետև մենք ԱՀԿ անդամներ չենք, այդ պատճառով էլ ազատ առևտրի գոտին ուղղակիորեն չի կարող տարածվել»,- ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքերով` Բաքուն ռազմավարական հարաբերություններ կկառուցի Բրյուսելի հետ: Նա նշել է, որ «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում ԵՄ-ի ներկայացուցիչներին է փոխանցել ռազմավարական գործընկերության համաձայնագրի նոր տեքստը: