Ամերիկյան կապի և կաբելային հեռուստաընկերության օպերատոր Charter ընկերությունը մոտ է իր մրցակցին` Time Warner Cabel Inc (TWC)-ը գնելու համաձայնագրի ձեռք բերմանը: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է, որ Charter-ը կվճարի 195 դոլար TWC-ի մեկ ակցիայի դիմաց, որոնցից 100-ը` գումարային միջոցներով, մի մասն էլ սեփական արժեթղթերով: Գործարքի մասին կարող է հայտարարվել արդեն երեքշաբթի օրը:
Ըստ աղբյուրների` միացյալ ընկերությունում կներառվի նաև Bright House Networks օպերատորը, որը Charter-ը ձեռք է բերել մարտին: