Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ամերիկյան The New York Times թերթի քննադատությանը, հայտնում է BBC Turkce-ն:
Թերթում հոդված էր դուրս եկել «Ամպեր Թուրքիայի վրա» վերնագրով, որտեղ քննադատվում էր երկրում տիրող մռայլ մթնոլորտը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին:
«Դա գրելով դուք դուրս եք եկել խոսքի ազատության սահմաններից և խառնվել Թուրքիայի ներքին գործերին: Կարո՞ղ եք դա գրել ԱՄՆ-ի հասցեին: Նրանք դա թույլ չեն տա և նույն վայրկյանին կանեն այն, ինչ պետք է»,- հայտարարել է Էրդողանը: