Քարդաշյան քույրերից ամենակրտսերը՝ տասնյոթամյա Քայլին, պաշտոնապես հայտարարում է, որ ուզում է դառնալ ռեփեր Թիգայի կինը, որի հետ արդեն մի քանի ամիս է՝ կրքոտ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է, հայտնում է starslife.ru-ն:
25-ամյա Թիգան սկսեց հանդիպել Քայլիի հետ անցյալ տարվա հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ բաժանվեց իր հարսնացու Բլեկ Չինից: Ջեները համարում է, որ արդեն գտել է այն միակին և հույս ունի, որ շուտով ծնկի կիջնի և իրեն առաջարկություն կանի:
Սակայն Ջեների ծնողները դեմ են նրանց հարաբերությունների այդքան խորանալուն: Բանն այն է, որ Թիգայի ընկերներից շատերը կասկածելի համբավ ունեցող տղաներ են, և նրանք չեն ուզում, որ իրենց փոքրիկ դուստրը ճիշտ ճանապարհից շեղվի: