Microsoft ընկերությունը բջջային սարքավորումների համար նախատեսված Office Now անձնական օգնականի փակ թեստավորում է անցկացնում: Այն Google Now հավելվածի գրեթե կրկնօրինակն է, գրում է Hitech.vesti.ru-ն:
Նշվում է, որ ծրագիրը դուրս կգա միանգամից 3 հարթակով` Windows, Android և iOS: Այն թույլ է տալիս ավելի լավ կազմակերպել օրը: Օրինակ` կարելի է ավելի լավ ծրագրել հանդիպումները, գտնել էլեկտրոնային նամակները և այլն: Օրակարգը կարող է արտացոլվել արգելափակման էկրանին կամ նախազգուշացումների կենտրոնում:
Office Now-ն տեղեկությունը հատկացնում է «քարտերի» տեսքով: