Նավի չափազանց դետալիզացված կրկնօրինակը 3,6 մ երկարությամբ Լոնդոնում վաճառվել է ռեկորդային գնով՝ 225 հազար եվրոյով: RMS Mauretania բրիտանական լյուքս լայների մոդելը կառուցված է 1:64 հարաբերությամբ, որը ստեղծվել է նավի գործարկման պատվին 1906 թվականին, հայտնում է The Daily Mail-ը:
Փայտե մոդելը փոխանցվել է լոնդոնյան գիտության թանգարանին 1938 թվականին, որտեղ այն ցուցադրվել է նավերի ցուցասրահում: 2012 թ. մասնաճյուղը փակվել է, իսկ մոդելը տեղափոխվել պահոց:
Մոդելի նոր տերը դարձավ Լոնդոնի Պուլման թանգարանը: