Ռուս հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան դարձյալ համացանցի օգտվողներին բուռն քննարկումների նյութ է տվել, հայտնում է starslife.ru-ն: Օրերս իր սոցցանցի էջում նա սադրիչ լուսանկար է ավելացրել, որը չէր կարող մնալ առանց ուշադրության: Լուսանկարի մեջ նա համբուրվում է մեկ այլ կնոջ՝ իր ընկերուհի Եվգենի Մաշկոյի հետ: Բալետի պարուհին, ով նախկինում էլ չէր փայլում փայլուն վարքի օրինակով, նկարը վերնագրել է՝ «Սա սեր է»: Այդ գրառումն առաջացրել է բացասական հույզերի և վրդովմունքների ալիք, քանի որ այդ ձևով պարուհին պրոպագանդում է միասեռականների սերը: Թողնված մեկնաբանություններին առայժմ Անաստասիան չի պատասխանել: