Իրաքի Ռամադի քաղաքի մոտ 55 հազար բնակիչ ստիպված են
եղել լքել իրենց տները` քաղաքի` ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների վերահսկողության ներքո անցնելուց հետո: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամի տվյալներին:
Ռամադիի բնակիչները հիմնականում ուղևորվում են ոչ այնքան հեռու գտնվող մայրաքաղաք Բաղդադ: Սպասվում է նաև, որ այնտեղ Ռամադիից կժամանի ևս 5 հազար ընտանիք:
Հիշեցնենք, որ ծայրահեղականները Ռամադին զավթել են մայիսի 17-ին: