Thursday, 18 04 2024
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել

Աբովյանում ԵԿՄ-ն չի պաշտպանի «Ծառուկյանի, Ծաղիկ Ռուբոյի թեկնածուին, ով ուզում էր փլուզել ԵԿՄ-ն»

Այսօր տեղեկություններ են տարածվել, որ Աբովյանի ԵԿՄ խորհուրդը սատարում է Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին: Սակայն խորհրդի անդամ Պարգև Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը:

«Մենք դեմ ենք նման հայտարարությանը, Աբովյանի ԵԿՄ խորհուրդը նիստ է արել, և քանի որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ասել է, որ ԵԿՄ-ն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ և ազատ է ընտրության հարցում, մենք որոշել ենք սատարել Արթուր Հարությունյանին, ով միշտ կանգնած է եղել ԵԿՄ-ի կողքին, և բացի այդ, ինչպես կարող է ԵԿՄ-ն պաշտպանել Ծառուկյանի և Ռուբեն Գևորգյանի թեկնածուին, ով որոշել էր փլուզել ԵԿՄ կառույցը»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս ընդգծեց, որ իր այս հայտարարության ներքո ստորագրում են ԵԿՄ խորհրդի անդամներ Մաթևոսյան Գագիկը, Մանուկյան Ջիվանը, Անտինյան Էդիկը, Կամո Գրիգորյանը:

Ջիվան Մանուկյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրելու է Արթուր Հարությունյանին, քանի որ վերջինս իր ազգականն է, իսկ Էդիկ Անտինյանը ընդգծեց, որ թեեւ ներկա չի եղել խորհրդի նիստին, բայց միանում է ընկերներին՝ սատարելու է Ա. Հարությունյանի թեկնածությունը:

ԵԿՄ Աբովյանի տարածքային կառույցը կարծես թե տրոհվել է երկու մասի, քանի որ խորհուրդը թեկնածուների հարցում չունի միասնական մոտեցում:

Նշենք, որ ավելի վաղ տարածվեց հաղորդագրություն, ըստ որի՝ Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհուրդը 2015թ.-ի մայիսի 25-ի նիստ է հրավիրել, քննարկելով Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրման հայտ ներկայացրած թեկնածուներին զորակցության հարցը, որտեղ որոշվել է, որ 2015թ.-ի հունիսի 7-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում պաշտպանել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Վահագն Ժիրայրի Գևորգյանի թեկնածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում