Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են

Լոս Անջելեսի բնակիչ Թիթ Մաքդոնալդսը 10 երեխայի հայր է: Վերջերս հարաբերություններն ընտանիքում այնքան էլ լավ չեն դասավորվել, այդ պատճառով նա որոշել է օգտվել մարմնավաճառների ծառայություններից և գնացել է Լաս Վեգաս, գրում է Las Vegas Weekly-ն:

Այնտեղ նա հյուրանոցի համար է վարձել և երկու մարմնավաճառի պատվիրել: Բայց երբ աղջիկները համար են մտել, տղամարդն ընկել է հիստերիայի մեջ ու թավալվել հատակին: Պարզվել է՝ մարմնավաճառներն իր հարազատ դուստրերն են, որոնք 3 տարի առաջ փախել են ծնողների տնից:

Տեսնելով հորը՝ աղջիկները շտապ հեռացել են համարից:

«Մինչ այդ ես կյանքումս երբեք չէի օգտվել մարմնավաճառների ծառայություններից,- ավելի ուշ պատմել է Թիթ Մաքդոնալդսը Las Vegas Weekly-ին տված հարցազրույցում:- Քրիստոսի անունով եմ երդվում: Եվ որքա՞ն էին շանսերը, որ նրանք իմ սեփական արյունն ու սերունդը կլինեին: Կարծում եմ՝ այդ կերպ Աստված ինձ դաս տվեց»:

Շոկից ուշքի գալով՝ Թիթը համարից դուրս է եկել և 20 ու 23 տարեկան դուստրերին գտել է հյուրանոցի կազինոյի բարում:

«Ես նրանցից ներողություն եմ խնդրել արածիս համար,- պատմում է Մաքդոնալդսը:- Ափսոսանք եմ հայտնել իմ արարքների հետ կապված և ասել, որ պարզապես ուզում եմ, որ մենք նորից ընտանիք լինենք: Մենք դուստրերիս հետ հարթեցինք մեր հարաբերությունները: Ամուսնական խնդիրները դեռ կան, բայց ես ու կինս հիմա խորհրդատուի մոտ ենք գնում, որը մեզ օգնում է հաղթահարել այդ բարդ շրջանը»:

«Ես աղջիկներիս հետ չափազանց խիստ էի,- ասում է Թիթը:- Մշտապես նրանց ապտակում էի՝ ցանկանալով, որ նրանք բալետում առաջընթաց ունենային և կրթաթոշակ ստանային: Բայց նրանք բալետ չեն սիրում, այնպես որ, պետք չէր նրանց ստիպել: Այդ ամենն իմ մեղքն է»:

Տղամարդն ասում է, որ դուստրերը պատրաստվում են հետագայում ևս մարմնավաճառությամբ զբաղվել: «Բայց եթե դա նրանց երջանկացնում է, ով եմ ես, որ նրանց ճանապարհին կանգնեմ: Այսուհետ ես նրանց պարզապես կսիրեմ ու կաջակցեմ»,- նշում է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում