ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԲՀԿ խմբակցության հետ պահպանում է աշխատանքային հարաբերություններ, բայց դրան զուգահեռ ունի շատ խոր գաղափարային տարաձայնություններ; Հարցին` իսկ ի՞նչ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, նախարարը պատասխանեց. «Հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ դուք տալիս եք մարդու անուն, ով քաղաքականությամբ չի զբաղվում»: