ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով նաիրիտցիների ուսանող երեխաների ուսման վարձերի հետ կապված խնդրին, նշեց` որևէ խնդիր չկա ուսման վարձերի հետ կապված:
«Մենք ընդառաջել ենք նրանց` թույլատրելով մասնակցել քննություններին: Երկուսի հետ կապված խնդիրներ են առաջացել, սակայն դա եղել է այն պատճառով, որ բուհի ղեկավարությունը չի իմացել, որ ուսանողները նաիրիտցիների երեխաներ են: Նրանց ծնողները պետք է նախապես դիմում գրեին ռեկտորին, որպեսզի խնդիր չառաջանար»,- ասաց նախարարը: Նա, սակայն, նշեց, որ բուհը դիպլոմ չի կարող տրամադրել նաիրիտցիների ուսանող երեխաներին, մինչև ուսման վարձը չվճարվեն. «Համաձայնեք՝ դիպլոմը ստանալուց հետո նրանք վարձը դժվար թե վճարեն»: