Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի բացումը լավ է նրանով, որ ուսանողները կմնան Հայաստանում և կստանան միջազգային կրթություն՝ հաշվի անելով, որ Լոմոնոսովի համալասարանը համարվում է միջազգային լավագույն բուհերից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Դիտարկմանը, թե Լոմոնոսովի համալսարանը լավագույնների սանդղակում մտնում է 100-յակի մեջ, Աշոտյանը պատասխանեց. «Բա Ամերիկյան համալսարանը որերորդն է, վեց հազարերորդը: Հիմա ի՞նչն է վատ: Դուք թոփ 10 եք ուզու՞մ Հայաստանում: Ես էլ եմ ուզում: Կա՞ այդպիսի առաջարկություն: Կա՞ ամերիկյան, բրիտանական կամ ասենք մասոնական թաքնված ծրագիր, որն ուզում է Հայաստանում Քեմբրիջի համալսարանը բացել: Եկեք բացենք: Ինձ հասանելի չէ նման բան»,- վրդովված նշեց նախարարը: