Ես չունեմ ֆավորիտներ, «լյուբիմչիկներ» հայաստանյան բուհերի մեջ, մենք շահագրգռված ենք մեր բուհերի որակի բարձրացմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ-ում նախատեսվում է բացել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը և դրա շուրջ առաջացած մտահոգությանը, թե դա էականորեն կնվազեցնի ՀՀ այլ բուհերի ուսանողների թիվն ու կրթական մակարդակը: