ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը Եվրոպական կրթական տարածքի անքակտելի մաս է, ու ինչ վերաբերում է Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղին, այն իսկապես քաղաքական նախագիծ է և տարբեր վարկանիշներով՝ աշխարհի 100, 200 կամ 25 լավագույն բուհերի թվում է:
Նախարարի խոսքով, այդ բուհը խթանի կրթական ծրագրի արդիականացումը, կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր. «Չեմ կարծում, որ այն հակակրթական է եւ հակաքաղաքական»:
Նա նաև հավելեց, որ ընդգծելով ԵՊՀ հատուկ կարգավիճակը, առանձնացնելով իր հարազատ բժշկական համալսարանը, այնուամենայնիվ մնում է մրցակցության կողմնակից եւ ընդհանուր որակի պատասխանատու: