Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովը հաստատել է, որ ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցությունից թեկնածու Անջեյ Դուդան առաջատար է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նախնական տվյալներով՝ 51 ընտրական օկրուգներից 20-ում քվեաթերթիկների մշակումից հետո Դուդան հավաքել է ձայների 55,9%-ը, Կոմորովսկին՝ 44,71%-ը:
Նախագահական ընտրություններում մասնակցությունը կազմել է 52,56%: