Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի կարծիքով՝ իր թիմը կարող էր ավելի շատ տիտղոսներ նվաճել 2014/15 թվականների մրցաշրջանում:
Խոսեպ Գվարդիոլայի սաները նվաճել են երկրի չեմպիոնի տիտղոսը, սակայն անհաջողության են մատնվել Գերմանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություններում: Ռիբերին ոտքի վնասվածք է ստացել և բաց է թողել մրցաշրջանի վերջնամասը:
«Հնարավոր է, մենք կարող էինք էլի տիտղոսներ նվաճել: Ցավոք, այդպիսին է ֆուտբոլը: Մեր թիմում բազմաթիվ են վնասվածքները: Անձամբ ես արդեն լավ եմ զգում և հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում կարող եմ գերազանց խաղ ցուցադրել»,- Sport-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը: