Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, ով, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թուրինյան ակումբից, կարող է MLS տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
36-ամյա ֆուտբոլիստը կարող է համալրել «Նյու Յորք Սիթի»-ի կազմը, որտեղ ներկայումս հանդես է գալիս Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Պիրլոն մտադիր էր Քաթար տեղափոխվել, որտեղ նրան պատրաստ էին պայմանագիր առաջարկել «Ալ Սադ» և «Ալ Ջաիշ» ակումբները: Սակայն ԱՄՆ-ից առաջարկ ստանալուց հետո ֆուտբոլիստը փոխել է իր որոշումը: