Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց կրթության և գիտության ոլորտում անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը: Ըստ նրա՝ հիմնական ձեռքբերումը 12-ամյա կրթական համակարգի ներդրումն է, որը շատերի դժգոհությունը առաջացրեց, բայց ցույց տվեց իր արդյունավետությունը: «9-ամյա կրթական ցենզը ՀՀ քաղաքացիների համար այլևս անցյալ է»,- ասաց նա:
Նախարարը ներկայացրեց մի շարք այլ ձեռքբերումներ, շրջանցեց թերությունների թեման, լրագրողների հիշեցումից հետո ասաց. «Մենք չունենք ձախողված նախաձեռնություն, մենք չունենք ձախողված ծրագիր»: