Համարվում է, որ մեդիտացիան օգնում է հաղթահարել սթրեսն ու վերադարձնել կյանքի համը։ Սակայն ապացուցվել է, որ այն կարող է զարգացնել մանիա, դեպրեսիա, հալյուցինացիաներ, փսիխոզ՝ գրում է The Daily Mail-ը:
Պարզվում է՝ մարդկանց 60%-ը, որոնք կիրառել են թուլացման ու կենտրոնացման արևելյան պրակտիկան, բախվել են նվազագույնը մեկ տհաճ կողմնակի էֆեկտի՝ ներառյալ խուճապը, ընկճախտը, գիտակցության մթագնումը: Իսկ յուրաքանչյուր 14-րդի մոտ հայտնվել են իսկապես լուրջ կողմնակի էֆեկտներ:
Հարկ է նշել, որ մեդիտացիայի բացասկան կողմերի մասին մասնագետները առաջին անգամ են խոսել:
Վերջին հետազոտության շրջանակում փորձագետները գնահատել են յոգայի ու մեդիտացիայի ազդեցությունը բանտարկյալների վրա: Նրանք ամեն շաբաթ հաճախել են 90 րոպե տևողությամբ պարապմունքների: Դրա հետևանքով բանտարկյալների տրամադրությունը լավացել էր, սթրեսի մակարդակը՝ նվազել, իսկ ահա ագրեսիվության մակարդակը չէր փոխվել: