Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անդրդվելի է իր որոշման մեջ: Նա մտադիր է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբն արդեն պատրաստել է իտալացի մասնագետի պաշտոնանկության պաշտոնական հաղորդագրությունը: Այն կհրապարակվի մայիսի 25-ին կամ 26-ին:
Պերեսը թիմի վերջին մրցաշրջանը ձախողված է համարում: «Ռեալ»-ը մրցաշրջանն ավարտել է առանց տիտղոսների: Այնուամենայնիվ, ակումբի անդամներն ու ֆուտբոլիստները սատարում են Անչելոտիին: