Ռուսաստանը դիտարկում է ԼՂ հարցի կարգավորումը իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքներով։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«ՌԴ-ում նախկինի պես աջակցությունը հակամարտող երկու կողմերի միջև պայմանավորվածության ձեռքբերման համար դիտարկում ենք որպես մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը»,- ասել է Լավրովը,- «Ակտիվորեն կշարունակենք նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»։