Իրանի կառավարությունը ազգային ընկերություններին թույլ է տվել ամերիկյան ընկերությունների հետ զարգացնել առևտրային հարաբերություններ՝ նախօրեին հայտարարել է Իրանի առևտրի, արդյունաբերության ու գյուղատնտեսության պալատի ղեկավար Գոլամրեզու Շաֆեին:
«Ոչ պաշտոնական կապերը կարող են շարունակել ուղին՝ ստեղծելու Իրանի ու ԱՄՆ-ի միջև համատեղ առևտրի պալատ»,- հայտարարել է Շաֆեին Mehr գործակալությանը:
Նա նաև հայտնել է, որ համատեղ առևտրաարդյունաբերական պալատի ստեղծման գաղափարը ԱՄՆ-ի հետ քննարկվել է 10 ամիս շարունակ:
Նրա խոսքով՝ ամերիկացի ձեռնարկատերերը կամավոր հիմունքով արդեն ստեղծել են իրանա-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատ, սակայն այն պաշտոնապես գրանցված չի եղել:
Շաֆեին պնդում է, որ ամերիկացի գործարարները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Իրանի հետ առևտրային հարաբերություններ կառուցելու հանդեպ, սակայն այդ առումով պաշտոնական հարցում դեռ չի ստացվել: