«Ռոլան Գարոս»-ի առաջին շրջանի հանդիպմանն աշխարհի 109-րդ ռակետ Ալեխանդրո Ֆալյիի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Ռոջեր Ֆեդերերը տհաճ իրավիճակում է հայտնվել: Մի երիատասարդ ներխուժել է կորտ, գրկել Ֆեդերերին և հասցրել սելֆի անել շվեյցարացու հետ` մինչև նրան մոտեցել են անվտանգության աշխատակիցները:
«Իհարկե, ես դժգոհ եմ: Նույնը կատարվեց երեկ մարզման ժամանակ: Նա դեռ երեխա էր: Բայց նրա փոխարեն կարող է լինել ցանկացած մեկը:
Կարծում եմ` արտահայտած կլինեմ բոլոր թենիսիստների կարծիքը` ցանկանում ենք մեզ պաշտպանված զգալ: Ոչ մի վատ բան տեղի չունեցավ: Փառք Աստծո: Բայց ինձ համար տհաճ իրավիճակ էր»- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆեդերերը: