Վրաստանի Չակվի քաղաքում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
6-րդ տուրում հաղթանակ են տարել 5 հայ շախմատիստուհիներ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը և Աննա Հայրապետյանը:
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գևորգյանն իրենց ակտիվում 4-ական միավոր են գրանցել: Նրանք 1.5 միավոր են զիջում առաջատարին: