Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Տհաճ այցեր Հայաստանի իշխանական համակարգի համար

Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկից հետո, տնտեսական զարգացումների մասին իրենց կանխատեսումներն են հրապարակել Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները, որտեղ ևս Հայաստանի համար հեռանկարները, մեղմ ասած, մտահոգիչ են: Կանխատեսվում է ՀՆԱ-ի անկում 2015 թվականի ցուցանիշներով՝ մոտ 1 տոկոսի չափով: Մխիթարականն այն է, որ ի տարբերություն ՎԶԵԲ 1,5 տոկոս անկման կանխատեսման, ԱՄՀ փորձագետները կանխատեսում են մոտ 1 տոկոսի անկում:

Այս կանխատեսման դեպքում էլ, ինչպես ՎԶԵԲ պարագայում, Հարավային Կովկասի երկրներից անկում կանխատեսվում է միայն Հայաստանում: Վրաստանում ու Ադրբեջանում կանխատեսվում է թույլ, բայց աճ: Վրաստանում աճը կլինի Ադրբեջանից բարձր, ինչն, իհարկե, հետաքրքրական է այն առումով, որ Վրաստանը նավթ և գազ չունի: Եվ այստեղ, իհարկե, ամենից էական հանգամանքն այն է, որ Վրաստանն ընտրել է աշխարհաքաղաքական բարդ պայմաններում զարգացման եվրաինտեգրացիայի ճանապարհը: Ընդ որում՝ Վրաստանն այդ ճանապարհը նոր չի ընտրել, այլ դեռևս 2004 թվականին: Այդ ճանապարհին Վրաստանի կատարած բարեփոխումները ամենևին իդեալական չեն, բազմաթիվ առումներով արտաքին տպավորությունը չի վերածված ներքին բովանդակության, սակայն այդ բարեփոխումները հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ ներկայիս համաշխարհային զարգացումների պայմաններում,- որոնց առանցքը կազմում է Ռուսաստանի մեկուսացման միջազգային տրենդը,- Վրաստանը պահպանում է Կովկասում ամենաբարձր աճի հնարավորությունը՝ չունենալով նավթ և գազ:

Եվ այս ֆոնին Հայաստանի համար առավել քան ակնառու է դառնում, թե որտեղ է տնտեսական անկման շարունակվող ընթացքից դուրս գալու ճանապարհը: Այդ ճանապարհն անցնում է բարեփոխումներով, համակարգային բարեփոխումներով, եվրոպական ստանդարտների ներդրման միջով, տնտեսությունը եվրոպական չափանիշների բերելու միջով: Վրաստանի հաջողություններում էական դեր է ունեցել այն, որ այս երկիրը տրամաբանական հանգրվանի է հասցրել Եվրաասոցացման գործընթացը, որտեղ առանցքային շեշտը տնտեսությունն է, Եվրոպային նախ տնտեսապես ադապտացվելը: Վրաստանն անցնում է այս ճանապարհը, անցնում է արդեն տարիներ շարունակ, և իհարկե, չնայած վայրիվերումներին, այնուամենայնիվ ակնհայտ է, որ հենց այս ճանապարհն անցնող պետությունն է, որ լավագույն հեռանկարներ ունի Հայաստանի ու Ադրբեջանի համեմատ:

Այս իրողությունը հատկապես հրատապ է հնչում Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հետո, որտեղ Հայաստանի հետ Եվրամիության նոր բանակցությունների սկիզբ է դրվել: Սակայն այդ բանակցություններն այսօր չեն կարող լիարժեք բավարարել Հայաստանի անհրաժեշտությունները, որովհետև Հայաստանն այդ բանակցությունները վարելու է վանդակի միջից՝ ԵՏՄ-ից: Ինչպես կարելի է արդյունավետ բանակցություն վարել՝ լինելով վանդակում: Գործնականում դա անհնար է: Առավել ևս, որ խոսքը տվյալ դեպքում վերաբերում է առավելապես քաղաքական բովանդակությանը: Սրան զուգահեռ՝ Հայաստանը մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ հետ ստորագրեց առևտրի ու ներդրումների շրջանակային նոր համաձայնագիր, որը ևս տեսական բավական լավ դաշտ է տնտեսական զարգացումների համար: Սակայն կրկին առաջանում է վանդակի հարցը, և չնայած առաջ է քաշվում գաղափարը, որ Հայաստանը կարող է ամերիկյան, եվրոպացի ներդրողների համար կամուրջ դառնալ դեպի Եվրասիական շուկա, այնուհանդերձ այդ գաղափարը, մեղմ ասած, վիրտուալ է հնչում քաղաքական առկա իրողությունների ֆոնին:

Երբ ակնհայտ է, որ Հայաստանը քաղաքականապես հռչակված է Ռուսաստանի հետաքրքրությունների և ազդեցության դաշտ, երբ Մոսկվան ցույց է տվել աշխարհին՝ սեպտեմբերի 3-ով, որ Հայաստանին կարող է ցանկացած պահի պարտադրել ցանկացած որոշում, բացարձակապես անիրատեսական է խոսել Հայաստանը դեպի եվրասիական շուկա կամուրջ դարձնելու մասին: Ղազախստանը, Բելառուսը կարող են խոսել այդ մասին, որովհետև անհամեմատ ավելի ինքնուրույն, անկախ, ինքնիշխան են քաղաքական առումով, կարողանում են Ռուսաստանի առաջ դնել իրենց խնդիրներն ու հետամուտ լինել դրանց: Հայաստանի պարագայում, եթե անգամ մի կողմ թողնենք տրանսպորտային խնդիրը՝ երբ չկա ընդհանուր սահման, և հարկ է անցնել Վրաստանի առանց այդ էլ անկայուն ճանապարհով, որը տարվա ընթացքում պարբերաբար փակվում է եղանակային, բնական կատակլիզմների հետևանքով, քաղաքական ինքնուրույնության բացակայությունը արդեն իսկ ներդրողների մոտ անվստահության զգալի պատճառ է: Բայց հարցը միայն ներդրողների վստահությունը չէ:

Խնդիրը նաև այն է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի իր կենսական շահերի տարածքում լինի արևմտյան զգալի ներդրումների ծավալ: Որովհետև զգալի ներդրումները չեն կարող քաղաքական ազդեցություն չունենալ որևէ տարածքում, դա բացառված է: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում արևմտյան մեծածավալ ներդրումները Ռուսաստանի համար քաղաքական մարտահրավեր են: Հետևաբար Ռուսաստանը կօգտագործի իր ամբողջ ազդեցությունը, քանի դեռ այն կա, որպեսզի Հայաստան արևմտյան մեծ ներդրումների հոսք թույլ չտա: Որովհետև դրանք ոչ միայն կապիտալի ստատուս քվոն, և ըստ այդմ՝ նաև ուժերի հարաբերակցությունը կարող են փոխել, այլ նաև կարող են փոխել հասարակության մտածողությունը, մշակույթը, հոգեբանությունն ու աշխարհայացքը, քանի որ արևմտյան կապիտալը ռուսականից հիմնարար առումով տարբերվում է ոչ միայն զուտ, այսպես ասած, աշխարհագրական կամ ֆիզիկական պատկանելությամբ, այլ նաև բնույթով, իր տակ եղած փիլիսոփայությամբ, բիզնես մշակույթով, խաղի կանոնների պատկերացումներով:

Վերջին հաշվով, ներկայումս Հայաստանում արևմտյան ներդրումների բացակայությունը պայմանավորվել է հենց այդ երկու հանգամանքով՝ Ռուսաստանի դիմադրություն և խաղի կանոնների անհամապատասխանություն, այսպես ասած, միջազգային ընդունված չափանիշներին: Հետևանքը վաղ թե ուշ լինելու էր անկումը, որին ընդամենը մի փոքր առիթ էր պետք: Իսկ այդ իմաստով Հայաստանի իշխանական համակարգին սկսել են հաճախ, և նույնիսկ սիստեմատիկ այցի գալ նման առիթները: Իսկ իրավիճակի ամբողջական գիտակցումն ու համարժեք հետևությունները, հակառակի պես, մեղմ ասած գրեթե չեն այցելում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում