Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը նյութեր է նախապատրաստում մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Գագիկ Հարությունյանը իր վարած BYD մակնիշի 141 ԼՍ 67 համարանիշի ավտոմեքենայով Շերամի փողոցի թիվ 93 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Հաղթանակ գյուղի բնակիչ, 11-ամյա Գագիկ Ղազարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափախվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարոդ Գ. Հարությունյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի բաժնի պետ: