Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

29-ամյա սպան ամիսներ շարունակ կենակցել է անչափահաս աղջնակի հետ՝ ընտանիք կազմելու խոստմամբ, ապա ծեծի է ենթարկել նրան

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Հրայր Հ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

29-ամյա Հրայրը պայմանագրային զինծառայող է , կոչումով՝ շարքային, կրթությունը՝ 8-ամյա: Նա ամուսնալուծված է: Բայց ցանկանալով նորից ընտանիք կազմել՝ Հրայրը այս անգամ էլ սոցիալական ցանցերի միջոցով 2014 թվականի հունվարին ծանոթացել է անչափահաս աղջկա՝ 16 տարին անգամ չբոլորած, 1999 թվականի ապրիլին ծնված, փաստորեն՝ 14 տարեկան Մելինեի (անունը փոխված է) հետ:

Մի քանի ամսվա շփումները Հրայրի մտադրությունները ամրապնդել են: Օգոստոսի 11-ին նա արդեն 15 տարեկան դարձած, բայց միևնույնն է՝ անչափահաս Մելինեին, վերջինիս համաձայնությամբ, տարել է իր տուն:

Մինչև հոկտեմբերի 5-ը 29-ամյա Հրայրը պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 15 տարեկան աղջկա հետ՝ վերջինիս համաձայնությամբ՝ խոստանալով, որ իրենք ընտանիք են կազմելու:

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, Մելինեի հետ գտնվելով իր եղբոր վարձակալած բնակարանում, Հրայրը վիճաբանության մեջ է մտել անչափահաս աղջկա հետ, ֆիզիկական ցավ պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի, պարանոցի, գլխի, ձեռքերի շրջաններին ու պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ կրծքավանդակի շրջանի արյունազեղման ձևով:

Ընդհանուր իրավասության դատարանում Հրայրն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ու 118 հոդվածով: Նա միջնորդել է դատաքննության արագացված կարգ կիրառել:

Տուժող աղջիկը և նրա օրինական ներկայացուցիչը նշել են, որ ամբաստանյալ Հրայրին քաղհայցի պահանջ չեն ներկայացնում, չեն առարկում, որ գործը քննվի արագացված կարգով, սակայն Հրայրի դեմ բողոք ունեն, միջնորդել են նրա նկատմամբ խիստ պատիժ նշանակել: Աղջիկը, փաստորեն, դառնացած է եղել, անգամ 118 հոդվածով, եթե նա հաշտվեր նախկին սիրեցյալի հետ, վերջինիս քրեական հետապնդումը այդ մեղադրանքով կդադարեցվեր, բայց հաշտություն, այդ առումով, չի կայացել:

Հրայրը ծառայության վայրից ներկայացրել է դրական բնութագիր:

Դատարանը նկատի է ունեցել, որ ամբաստանյալն ի սկզբանե նպատակ է ունեցել Մելինեի հետ ընտանիք կազմել, ինչպես նաև նա իր գործողությունների արդյունքում անչափահաս աղջկա առողջությանը վնաս չի հասցրել:

Ըստ դատարանի հետևության՝ նվազել է Հրայրի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Ընդհանուր իրավասության դատարանը Հրայր Հ.-ին վերջին հաշվով դատապարտել է 4 տարի 1ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով, որ Հրայր Հ.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն չկիրառվի, և նա դատապարտվի 4 տարի 1 ամիս իրական ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում