Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Երևանի Հյուսիսային պողոտայում բացվել է տեղեկատվական ցուցահանդես

Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում մայիսի 24-ին Երևանի Հյուսիսային պողոտայում բացվել է տեղեկատվական ցուցահանդես: Իրադարձության մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալու ԵՄ օժանդակությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերին, որոնք իրականացվում են տարաբնույթ ոլորտներում:

Տեղեկատվական ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵՄ անդամ երկրների դեսպանները, որոնք շրջել են տաղավարներով և ծանոթացել իրականացրած աշխատանքներին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ողջունել է տեղեկատվական ցուցահանդեսի մասնակիցներին:

«1950 թվականի մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը կոչ արեց Եվրոպային միավորվել, որպեսզի մայրցամաքում պատերազմ այլևս հնարավոր չլինի պատկերացնել, և հորդորեց տարածել խաղաղություն և բարեկեցություն: Եվրոպայի օրը սքանչելի առիթ է տոնելու այն, թե ինչպես ենք ԵՄ-ում հաղթահարել դարավոր տարբերությունները, և հիմա միասին կերտում ենք ապագան և տոնում մեր հարևանների հետ համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Տրայան Հրիսթեան:

Նա ընդգծել է, որ այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «Մեր աշխարհը, մեր արժանապատվությունը, մեր ապագան» կարգախոսի ներքո:

«Հենց նոր Ռիգայում ավարտվեց արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որը վերահաստատեց մեր շարունակական հետաքրքրությունը հարևանների հետ ամուր գործընկերություն հաստատելու հարցում, օժանդակելու նրանց հասնել հարատև խաղաղության, քաղաքական կայունության և բարգավաճման»,-նշել է նա: Տրայան Հրիսթեան կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդգծել է, որ միջոցառման նպատակն է ներկայացնել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը:

«Ընդհանուր առմամբ՝ ցուցահանդեսը նպատակ ունի բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, թե Եվրոպական միության աջակցությամբ ու օժանդակությամբ Հայաստանում ինչ ծրագրեր են իրականացվում: Ծրագրերը ոչ միայն բարեփոխումներին նպաստելու նպատակ ունեն, այլև դրական ազդեցություն են ունենում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա»,-նշել է նա:

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Երևանում կամփոփվեն բացօթյա համերգով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում մայիսի 24-ի երեկոյան: Ելույթ կունենան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Բելգիայից և Գերմանիայից: Երեկոյի գլխավոր հյուրը կլինի հայտնի երգիչ Դենզելը:

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի մեկնարկել են մայիսի 16-ին Վանաձորում: Այնուհետև միջոցառումներ են անցկացվել Գյումրիում և Երևանում:

«Եվրոպայի օրը»` դրոշի, օրհներգի և միասնական արժույթի հետ միասին դարձել է Եվրոպական Միության խորհրդանիշներից մեկը: 1950 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը կոչ արեց վերջ դնել Ֆրանսիայի և Գերմանիայի միջև երկարատև մրցակցությանը և առաջարկեց ստեղծել Եվրոպայի քաղաքական կազմակերպման մի նոր բանաձև, որը կերաշխավորեր խաղաղություն ամբողջ Եվրոպայում: 1985-ին ԵՄ առաջնորդների` Միլանում կայացած գագաթնաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես «Եվրոպայի օր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում