Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Նեշը, ում կյանքի մասին նկարահանվել էր օսկարակիր ֆիլմ Ռասել Քրոուի մասնակցությամբ, մահացել է ավտովթարի հետևանքով, հայտնում է The Independent-ը:
86-ամյա Ջոն Ֆորբս Նեշն ու նրա կինը զոհվել են Նյու Ջերսիում ավտովթարի հետևանքով: Տաքսու վարորդը, որով երթևեկել է մաթեմատիկոսը, չի կարողացել ղեկավարել տրանսպորտային միջոցը:
Տաքսու վարորդը գտնվում է հոսպիտալում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: