Thursday, 28 03 2024
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ

Ես երջանիկ եմ. Մոսկվաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանը՝ իր կարիերայի ու ապագա ծրագրերի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուսաստանի ձայն» նախագծի մասնակից հայազգի երգչուհի, մոսկվայաբնակ Մարգարիտա Պոզոյանը, ում հետ զրուցեցինք երգչուհու ստեղծագործական   գործունեության, հաղորդավարուհու աշխատանքի, հետաքրքիր հոբբիի ու երջանկության մասին:

Մարգարիտա, ի՞նչ եք կարծում՝ մրցույթները նպաստո՞ւմ են երգչուհու կամ երգչի հայտնի դառնալուն: Կարելի՞ է ասել, որ «Ռուսաստանի ձայնը» նպաստեց ձեր հայտնի դառնալուն, և որ հիմա ավելի պահանջված երգչուհի եք:

– Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ մակարդակի մրցույթ է: Եթե մենք խոսում ենք Առաջին ալիքով հեռարձակվող «Ռուսաստանի ձայն» մրցույթի մասին, ապա պետք է նկատի ունենանք երկրի գլխավոր ալիքի հեռուստատեսային ելույթները: Իսկ դա ինքնին հսկայական գովազդային կոնտենտ է: Դա այն է, ինչին ձգտում են բազմաթիվ արտիստներ: Իմ կարծիքով՝ մրցույթները, ըստ էության, հարկավոր են: Դա ինչ-որ ժամանակահատվածում արված աշխատանքի  ցուցանիշ է Դրան գումարած՝ առողջ մրցակցությունը անհրաժեշտ է արտիստին հետագա ստեղծագործական առաջընթացի համար:

Ինչ վերաբերում է ինձ, ապա Առաջին ալիքի հենց այդ նախագծի ու հենց այդ հեռուստատեսային եթերների շնորհիվ ինձ լսեցին մեծաթիվ մարդիկ, ու ես դարձա պահանջված ու ճանաչված:

Վերջերս Մոսկվայի «Սուրիկով հոլում» տեղի ունեցավ ձեր համերգը Jazz Parking 2015-ի շրջանակում, որտեղ հատուկ հյուրեր էին ներկա՝ Մարիամ Մերաբովան, Մարտ Բաբայանը, Արծվիկ Հարությունյանը: Ի՞նչ երգեր եք մատուցում համերգներին ձեր հեռուստադիտողին: 

– Ինձ համար իմ ամեն մենահամերգը մեծ պատասխանատվություն է իմ երկրպագուների առաջ: Ես ձգտում եմ համերգից համերգ ինչ-որ բանով զարմացնել նրանց, ներկայացնել նոր երգեր, փոխել սիրված կոմպոզիցիաների երաժշտական ձևավորումը: Անփոփոխ են մնում իմ թանկագին ընկերների հետ հիանալի դուետները, որոնք շատ են ուզում  լսել համերգին ներկա իմ երկրպագուները: Դա թե՛ Մարտ Բաբայանի հետ «Եղել է, թե ոչ» երգն է, թե՛ Արծվիկի հետ «Քույրեր՝ ոգով» երգն է, «Վարպետն ու Մարգարիտան» դուետը՝ Ալեքսանդր Պանայոտովի հետ: Ես մենահամերգներին մեծամասնությամբ կատարում եմ իմ հեղինակային երգերը, բացառությամբ մի քանի քավեր երգերի, որոնք ես կատարել եմ «Ռուսաստանի ձայնը» մրցույթում:

Անդրադառնանք Jazz Parking նախագծին:  Ինչպես է սկսվել համագործակցությունը այդ նախագծի հետ:

– Իմ ծանոթությունը Jazz Parking-ի հետ սկսվել է Անժելիկա-Ալֆյորովա-Հարությունյանի՝ դրա հիմնադրի հետ ծանոթությամբ: Ընդ որում՝ ծանոթացանք «Օդնոկլասնիկիի» միջոցով: Անժելիկան ինձ հաղորդագրություն ուղարկեց՝ հրավիրելեվ երգել նախագծի համերգին: Ընդ որում՝ նա ինձ երբեք չէր լսել, պարզապես նրան խորհուրդ էին տվել դա: Դե, ինչպես պարզվեց, նրան շատ դուր եկավ իմ երգը: Այդպես ես դարձա նախագծի ռեզիդենտ: Մյուս երգիչ-երգիչուհների՝ Մարիամ Մերաբովայի, Ալեքսանդր Պանայոտովի, Ալեքսեյ Չումակովի, Անժելիկա Ֆրոլովայի հետ միասին ես կանգնած եմ եղել նախագծի ակունքում:

Հարցազրույցներից մեկում մի անգամ ասել եք, որ չունեք պրոդյուսեր, ու ամեն ինչ ինքնուրույն եք անում:

– Այո, ճիշտ է, ես իսկապես ինքս եմ անում, ու, անկեղծ ասած, դա բացարձակապես հեշտ չէ: Ու թեև այս պահին ես ունեմ բազմաթիվ ընկերներ ու համախոհներ, որոնց կարող եմ դիմել միշտ օգնության կամ խորհրդի կարգով՝ կապված համերգների հետ, սակայն դա չի փոխարինի պրոդյուսերի աշխատանքին: Ինձ շատ է օգնում ընտանիքս: Ես չունեմ հովանավոր կամ բարերար, այդ պատճառով ես ինքս եմ գրում երգեր, ձայնագրում դրանք, նկարահանում տեսահոլովակներ, ինքնուրույն կերտում իմ իմիջը: Իսկ դա շատ բարդ է երիտասարդ աղջկա համար, այդ պատճառով էլ ես միշտ բաց եմ պրոֆեսիոնալների ստեղծագործական համագործակցության առաջարկների առաջ:

Մարգարիտա, ներկայումս դուք հաղորդավար եք Ռուսաստանում հեռարձակվող ԱրմTV հայկական հեռուստաալիքում, որտեղ վարում եք «Բաց եթեր» («Открытый эфир») հաղորդաշարը: Ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում: 

– Ես շատ ուրախ եմ, որ հաղորդավարի փորձ ձեռք բերեցի հեռուստատեսությունում: Բացի տաղանդից՝ արտիստը, ըստ իս, պետք է տիրապետի նաև խոսակցական ժանրին: Եվ իմ աշխատանքը  անկասկած օգնեց ինձ ավելի անկաշկանդ ու հեշտ  շփվել իմ հանդիսատեսի հետ համերգների ժամանակ, գրագետ ներկայացնել իմ մտքերն ու զգացումները հարցազրույցում: Ինձ համար հեշտ չէր համատեղել երգչուհու և հաղորդավարի դերը ուղիղ եթերում, քանի որ ես ինքս էի ընտրում ծրագրի հյուրերին, ինքս պատրաստում հարցերը, զբաղվում նյութի ընտրությամբ: Դա սարսափելի դժվար է, քանի որ չունեմ համապատասխան կրթություն: Այդուհանդերձ, դա ինձ դուր էր գալիս

Որքան գիտեմ, հիմա աշխատում եք ձեր երկու ալբոմների վրա, որոնք լինելու են ռուսալեզու և անգլալեզու: Ի՞նչ երգեր են ներառվելու դրանցում:

– Իսկապես, հիմա աշխատում եմ երկու ալբոմներիս վրա: Դա երկարատև աշխատանք է, քանի որ ես հյուրախաղերի եմ մեկնում, մշտապես մասնակցում եմ հասարակական կյանքի: Բազմաթիվ երգեր ունեմ, որ ինքս եմ գրում, ուզում եմ դրանցով հաղորդել իմ մտքերն ու զգացմունքները: Հուսամ՝ իմ երգերը տեղ կգտնեն իմ հանդիսատեսի սրտում:

Ծրագրո՞ւմ եք համերգներով հանդես գալ Երևանում:

– Հիմա բանակցություններ են ընթանում՝ կապված իմ երևանյան համերգի հետ: Մտածում ենք անցկացման վայրն ու ժամանակը, այսինքն՝ դա դեռ քննարկման փուլում է: Սակայն կա միջոցառում, որն արդեն հաստատվել է: Այս տարվա սեպտեմբերին տեղի կունենա Jazz Parking-ի անդամների համերգը: Վտահ եմ՝ դա կլինի անմոռանալի իրադարձություն, որը երկար կհիշվի:

– Մի անգամ ասել եք, որ զբաղվում եք կանացի հագուստի մոդելավորմամբ: Վաղո՞ւց եք զբաղվում հագուստի մոդելավորմամբ:

– Ես իսկապես լավ եմ նկարում ու կարող եմ գաղափարը, հագուստի այս կամ այն ձևը փոխանցել թղթին: Իմ համերգների ու առօրյա զգեստների մի մասը ես կարում եմ իմ էսքիզներով: Մեծ պլաններ ունեմ՝ կապված դրա հետ: Կարծում եմ՝ մոտ ապագայում բազմաթիվ կանայք, այդ թվում՝ նաև հայ կանայք,  կկրեն իմ ստեղծած հագուստը: Այնպես որ, սիրելի կանայք, սպասեք:

Ի՞նչ է պակասում ձեզ կատարյալ երջանկության համար:

– Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ նման ընտանիք, քանի որ նրանցից յուրաքանչյուրը առավելագույնս օգնում է ինձ թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես: Ըստ իս՝ երջանկության հարցը հավերժական հարցերից է, նայած թե ինչն ենք համարում երջանկություն: Ինձ համար երջանկությունը ժամանակի կոնկրետ պահին կյանքից ուրախություն քաղելն է, այլ ոչ թե երբ շատ փող կունենաս, կարիերա կկերտես, կամուսնանաս ու երեխաներ կունենաս, այլ հիմա ու հենց այս պահին: Ես երջանիկ եմ, որ գտնում եմ այդ փոքրիկ ու մեծ ուրախությունները իմ կյանքի ամեն օրվա մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում