Իսպանական «Վալենսիա»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ Դիեգո Ալվեսը վնասվածք է ստացել Լա Լիգայի 38-րդ տուրի` «Ալմերիա»-ի դեմ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է AS-ը:
Վերջինս ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել և պետք է վիրահատվի:
Այսպիսով, Ալվեսը բաց կթողնի Ամերիկայի Գավաթը: Ինչպես հաղորդում է իսպանական պարբերականը, Ալվեսի ապաքինման համար անհրաժեշտ է մոտ 6 ամիս: