Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կվերադառնա «Մոնակո», տեղեկացնում է Daily Telegraph-ը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը վարձակալել էր Ֆալկաոյի տրանսֆերն անցյալ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, չի պատրաստվում գնել վերջինիս տրանսֆերը:
Ըստ պայմանագրում նշված կետի` «Մոնակո»-ն Ֆալկաոյի տրանսֆերի համար «կարմիր սատանաներ»-ից պահանջում էր 43,2 մլն ֆունտ ստերլինգ:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է 26 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ: