Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը Telefoot-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Թուրինի «Յուվենտուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կտեղափոխվի փարիզյան ակումբ:
«Հուսով եմ, որ Պոգբան կընտրի ՊՍԺ-ն: Դա շատ լավ լուր կլիներ մեզ համար: Մատյուիդին ինձ ասաց, որ Պոգբան նաև շատ լավ տղա է»,- հայտարարել է բրազիլացին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան նախնական համաձայնության է եկել կատալոնական «Բարսելոնա»-ի հետ: